Գործարկվել է Միասնական սոցիալական ծառայության նոր պաշտոնական կայքը

  • 00:21 11.04.2026
Գործարկվել է Միասնական սոցիալական ծառայության նոր պաշտոնական կայքը՝ uss.social.gov.am, որի նպատակն է բարձրացնել ՄՍԾ կողմից մատուցվող ծառայությունների հասանելիությունը, թափանցիկությունը և արդյունավետությունը։
Նոր կայքը հնարավորություն է տալիս կենտրոնացված ձևով ներկայացնել սոցիալական աջակցության բոլոր ծրագրերը, ծառայությունները և ընթացիկ նորությունները՝ ապահովելով տեղեկատվության հասանելիության լայն շրջանակ քաղաքացիների համար։