Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է, և Արցախի Մշակույթի նախարարությունը հայտնում է, որ օկուպացված Արցախի տարածքում շարունակվում է հայկական մշակութային արժեքների նպատակաուղղված և համակարգված ոչնչացումը:
Միջազգային կառույցները, ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ցուցաբերում են կատարյալ անգործություն և համարժեք արձագանքի բացակայություն: Ուղիղ մոնիթորինգից հրաժարվելը և վանդալիզմի ապացույցների փաստացի անտեսումը հարցականի տակ են դնում այդ կազմակերպությունների առաքելությունը, ասված է նախարարության հայտարարության մեջ:
Նույն օրը Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, պատասխանելով Արցախում մնացած ժառանգության պաշտպանության մասին հարցին, ասել է, որ հայելային փոխադարձ մեղադրանքներին պետք է վերջ տալ։ Փաշինյանը նաև նկատեց, որ այսօր ՀՀ տարածքում էլ կան պատմամշակութային հուշարձաններ, որոնք ոչնչացվում են, և դա է իր մտահոգության առարկան։
Ըստ տրամաբանության, այն, ինչ կատարվում է ոչ փաշինյանական Հայաստանում, չպիտի նույիսկ բարձրաձայնվի։