
«Արշիլ Գորկի. Նյու Յորք – Երևան. նոր ձեռքբերում» ցուցահանդեսը, որը բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում, աննախադեպ իրադարձություն է հայ մշակութային կյանքում։ ՀՀ կառավարությունն առաջին անգամ պետական միջոցներով «Սոթբիս» աճուրդից ձեռք է բերել և Հայաստանի ազգային պատկերասրահին է փոխանցել Արշիլ Գորկու «Անվերնագիր» աշխատանքը, որը ցուցադրության առանցքում է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատանքը ձեռք է բերվել մոտ 31 մլն դրամով։
«Արշիլ Գորկու նոր աշխատանքի ձեռքբերումը Հայաստանի ազգային պատկերասրահի համար բացառիկ երևույթ է, որովհետև Գորկու հասուն շրջանի աշխատանքների բացակայությունը մեզ թույլ չէր տալիս լիարժեք ներկայացնել 20-րդ դարի սփյուռքահայ արվեստի զարգացումն ու մոդեռն արվեստի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը՝ աբստրակտ էքսպրեսիոնիզմը, որի նախակարապետն է Արշիլ Գորկին։ Սա թույլ է տալիս երկակի կերպով զարգացնել մեր հավաքածուն, ամրապնդել նրա միջազգային կարգավիճակը»,-նշեց պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար, ցուցադրության համադրող Վիգեն Գալստյանը։
Ծարունակությունը Armenpress-ում, original at https://armenpress.am/hy/article/1248964