
Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել առևտրային ուղիների ենթակառուցվածքների կառուցմանը, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Երևանում կայացած Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովում։
Նրա խոսքով՝ Հայաստանը Կենտրոնական Ասիա և Կասպից ծով տանող ամենակարճ ճանապարհն է։ Նախկինում այս ճանապարհը փակ էր պատերազմի և աշխարհաքաղաքական պատճառներով։
«Սա այժմ փոխվում է՝ շնորհիվ խաղաղության և եվրոպական ցանցերի հետ ավելի մեծ ինտեգրման ձեր համարձակ ընտրության։ Սա կարող է օգնել Հայաստանին դառնալ տարածաշրջանային հանգույց նոր առևտրային ուղիների համար, մասնավորապես՝ կարևորագույն հումքի տեղափոխման համար», – ասել է ֆոն դեր Լեյենը։
Նա հավելել է, որ Եվրոպան պատրաստ է օգնել Հայաստանին, այդ թվում՝ ֆիզիկական ենթակառուցվածքների կառուցման գործում։
Ճանապարհները, անշուշտ, լավ բան են, բայց կա մեկ նրբություն. եթե հաղորդակցությունները պետք է բացվեն ըստ Բաքվի պայմանների, ապա դրանք հաղորդակցություններ չեն։ Հիշեցնենք, որ Բաքուն պնդում է, և Երևանն ու միջնորդները ընդունում են դա, որ «ադրբեջանցիները չպետք է տեսնեն հայերի դեմքեր» «Թրամփի ճանապարհի» երկու ծայրերում գտնվող հայ-ադրբեջանական անցակետերում։
Համաձա՞յն է ԵՄ-ն նման ռասիստական պայմանի հետ։ Եվ ինչպե՞ս է ԵՄ-ն մտադիր Հայաստանը վերածել տարանցիկ տարածաշրջանի, եթե Բաքուն կտրականապես հրաժարվում է օգտագործել հայկական ենթակառուցվածքները կամ բացել Նախիջևանը։
Կասկած չկա, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի առաջարկը ենթադրում է ֆիզիկական ենթակառուցվածքների կառուցման կոնկրետ ծրագիր, բայց դժվար է պատկերացնել, թե ինչպես դա կզարգանա գործնականում։