«Արցախյան հրաշապատումներ» գրքույկում ամփոփված են Արցախի սրբավայրերի, եկեղեցիների և անհատների շուրջ ձևավորված հրաշքները, որոնք տեղի են ունեցել հենց մեր օրերում, ինչպես նաև մեր սրբավայրերի պատմությունները:
Սա հավաքագրված վկայությունների շարք է այն մարդկանցից, ովքեր տեսել ու զգացել են Աստծո ներկայությունը Արցախ աշխարհում։
Եթե դուք կամ ձեր մտերիմները ունեք հրաշքի պատմություն,ինչպես նաև կապված Արցախի որևէ վանքի, եկեղեցու կամ սրբավայրի հետ, խնդրում ենք կիսվել մեզ հետ։ Մենք նախապատրաստում ենք գրքի երկրորդ մասը, և ձեր պատմությունը կարող է դառնալ դրա մի մասնիկը։
Գիրքը կարող եք ձեռք բերել Երևան, Չարենցի 20 հասցեում գտնվող «ՀՕՄ Արվեստ»-ից՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 11:00–18:00, շաբաթ՝ 11:00–15:00։
Ձեր պատմությունը մեզ փոխանցելու համար զանգահարեք 097751276 համարին կամ ուղարկեք [email protected] էլ-հասցեին: