
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է և արդեն ապաքինվել է վնասվածքներից, հաղորդում է «Ալ Արաբի»-ն՝ հղում անելով Գերագույն առաջնորդի գրասենյակի արարողակարգի ղեկավար Մազահեր Հոսեյնիին։
«Մեջքի վնասվածքը լավացել է, և սպասվում է, որ ծունկը շուտով կվերականգնվի», – նշվում է հաղորդագրության մեջ։
Խամենեին վիրավորվել է փետրվարի 28-ին ԱՄՆ-Իսրայելական հարձակման ժամանակ, երբ պայթյունի ալիքի հետևանքով նա ստացել է ծնկի և մեջքի վնասվածքներ, ինչպես նաև ականջի հետևի մասում կտրվածք։
Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ «թշնամական ուժերը փորձում են ձեռք բերել նրա մասին գրառումներ կամ տեղեկություններ՝ մահափորձ կազմակերպելու համար»։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները նույնպես, ըստ էության, հաստատել են դա՝ պնդելով, որ Խամենեին, չնայած իր վնասվածքներին, մասնակցում է ԱՄՆ-ի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորման ռազմավարության մշակմանը։ Սակայն, ըստ CNN-ի, հետախուզական գործակալությունները դեռևս չգիտեն Իրանի առաջնորդի ճշգրիտ գտնվելու վայրը, քանի որ նա չի օգտագործում էլեկտրոնային կապ։