Մայիսի 28–ին Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսված սպառազինության հանդեսի ժամանակ կներկայացվեն նաև հայկական արտադրության հետախուզահարվածային թռչող սարքեր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արտադրված է Հայաստանում» վերտառությամբ տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուքի» իր էջում։
Ապրիլի 15-ին Փաշինյանը հայտարարել էր, որ մայիսի 28–ին` Առաջին հանրապետության օրը, Երևանի Հանրապետության հրապարակում կներկայացվի ոչ միայն 2022 թվականից հետո ձեռք բերված, այլև հայկական արտադրության սպառազինությունը։
Փաշինյանն այսօր սպառազինության հանդեսի փորձից կարճ դրվագ է հրապարակել` ներկայացնելով հայկական արտադրության «DEV–3» հետախուզահարվածային թռչող սարքերը։