Վիեննայում կայացած «Եվրատեսիլ»-ում հաղթեց Բուլղարիան

  • 09:41 17.05.2026

Բուլղարացի երգչուհի Դարան հաղթեց 70-րդ հոբելյանական Եվրատեսիլ երգի մրցույթում՝ հավաքելով 516 միավոր։ Նա զբաղեցրեց առաջին տեղը թե՛ ազգային ժյուրիի, թե՛ հանդիսատեսի քվեարկության արդյունքներում՝ գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած իսրայելցի երգիչ Նոամ Բետանային։

BBC-ին տված հարցազրույցում Դարան բացատրեց, որ իր հաղթական «Բանգարանգա» երգը փոխանցում է այն ուղերձը, որ «ամեն ինչ հնարավոր է, և ամեն ինչ լավ կլինի»։

Այս տարի հինգ երկիր՝ Իսպանիան, Նիդեռլանդները, Իռլանդիան, Իսլանդիան և Սլովենիան, բոյկոտեցին Եվրատեսիլ երգի մրցույթը՝ Իսրայելի մասնակցության պատճառով։