
Նախորդ օրը Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառի վրա գրելու համար ձեռբակալված տղամարդոը, որը տեղափոխվել էր հոգեբուժարան, ՆԳՆ փոխանցմամբ, ինքնասպանություն է գործել։ Այդ ցնցող միջադեպից հետո, որը ներկայացվեց որպես “ինքնասպանություն հոգեբուժարանում”, պարզ էր, որ իշխանությունները կփորձեն “փակել” հարցը ավելի աղմկոտ դեպքով։
Ընտրարշավի 10-րդ օրը այն արդեն անվանում են արյունալի, քանի որ դրա արդյունքում առնվազն մեկ մարդ է մահացել։ Մահվան հանգամանքները ներկայացվում են միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա, ինչը կասկածանք առաջացնում։ Տղամարդը չուներ փաստաբան, վկաներ, իսկ իրավաբանները հայտարարում են, որ քարոզարշավի պաստառի վրա գրելու համար տղամարդու ձերբակալությունը ապօրինի էր, ինչպես նաև քրեական գործի հարուցումը։ Սա զուտ վարչական հարց է, ասում են փաստաբանները, որոնք պատասխանատվությունը դնում են իրավապահ մարմինների վրա։ Իրավապաշտպանները նաև նշում են, որ ոստիկանները իրավունք չունեին մարդուն հոգեբուժարան ուղարկել։
Այսինքն, կատարվել է ողբերգական օրնախախտում, որը կասկածի տակ է դնում նախընտրական պայքարի օրինականությունը։
Իրավիճակն ու պատասխանատվությունն այնքան ակնհայտ են, որ իշխանությունները չէին կարող արձագանքել ոչնչով, բացի ավելի աղմկոտ սադրանքից։
Եվ արձագանքը չուշացավ. այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ անհայտ անձինք սպառնում են նրան Ղարաբաղի բարբառով: Փաշինյանը բեմադրեց մի ամբողջ շոու՝ արցախցիներին թիրախավորելով, սպառնալիքների և վիրավորանքների նոր ալիք թափելով իր քաղաքական հակառակորդների հասցեին և խոստանալով «կզցնել Ռոբերտին, Սերժին, Սամվել Կալուլուժսկուն և Գագոյին»: Ավելի վաղ նա հարձակվել էր արցախցի մի կնոջ վրա, որը ցանկանում էր «նայել այն մարդում աչքերի մեջ», ով նրան զրկել է հայրենիքից, կենսուրախությունից, եղբորից և մի ամբողջ սերնդից: Պարզվեց, որ կինն ավելի շատ համակրանք առաջացրեց, քան Փաշինյանը, ուստի նրանք անմիջապես անցան Բ պլանին. հրապարակեցին Ղարաբաղի բարբառով հնչեցված սպառնալիքներով տեսանյութ և անմիջապես հարուցեցին քրեական գործ, խոստանալով պատռել դիմակները և գտնել մեղավորներին: Նմանատիպ գործ հարուցվեց նաև հոգեբուժարանում տղամարդու մահվան կապակցությամբ, բայց հայտարարվեց, որ ձերբակալվածներ չկան:
Հայ ընտրողներն արդեն աղոթում են, որ ընտրարշավը օր առաջ ավարտվի, քանի որ հայտնի չէ, թե քանի կյանք կխլի այն և որքան կեղտ կթափվի: Ու հայտնի չէ, թե ուր կհասնի ազգի պառակտումը։