
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Հիմա ժամանակն է սկսել բանակցություններ ամերիկյան հեղուկ բնական գազի ծովային մատակարարման վերաբերյալ՝ անմիջապես A երկրի [Հայաստանի] նավահանգիստներ»։
Վերջին մի քանի օրերին, երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում ապրեց՝ Արցախի ժողովրդի վրա հարձակումներից և ակնհայտորեն նեկրոֆիլային հարցից հետո՝ թե «Ինչո՞ւ եք ողջ, այլ ոչ թե զոհված», Ռուսաստանը շտապեց օգնել Փաշինյանին։
Կազմակերպվեց Ռուսաստանի հայ «գործակալների» ցուցակի արտահոսքը, “բացահայտվեց” Անդրանիկ Թևանյանի «վճարման» չափը, Ռոսպոտրեբնադզորը արգելեց հայկական ծաղիկների և Ջերմուկի ներմուծումը Ռուսաստան և սկսեց մրգերի և բանջարեղենի ստուգումներ։ Միևնույն ժամանակ, Մոսկվան, մի քանի քաղաքական գործիչներ սկսեցին բորբոքել արդեն իսկ բորբորքված հակառուսական տրամադրությունները Հայաստանում և շեղել հանրության ուշադրությունը ներքաղաքական հարցերից դեպի Ռուսաստան։
200 տարի շարունակ Ռուսաստանն ու Թուրքիան, Արևմուտքի դամի տակ, խաղում են նույն խաղը. «Թուրքերը կոտորում են հայերին, Ռուսաստանը փրկում է»։ Սակայն 1921 թվականի ռուս-թուրքական Կարսի պայմանագրից դուրս գալու անհրաժեշտությունը՝ առանց դրանով սահմանված սահմանները փոխելու, ստիպել է Թուրքիային և Ռուսաստանին փոխանակել դերերը։ Հիմա Ռուսաստանը «կոտորում է», իսկ Թուրքիան՝ «փրկում» հայերին։ Փաշինյանը Ադրբեջանին և Թուրքիային անվանում է Հայաստանի անվտանգության լավագույն երաշխիքը՝ խոստանալով ընդունել սահմանադրություն և ճանաչել Հայաստանի սահմանները՝ ըստ Կարսի պայմանագրի։ Նա կրծքին կրում է Կարսի պայմանագրով և Ստալինի որոշումներով գծված քարտեզը՝ վստահեցնելով Ռուսաստանին և Թուրքիային, որ չի շեղվի նախապես մշակված ծրագրից։ Ռուսաստանը և Թուրքիան ամեն կերպ աջակցում են նրան։
Մեդվեդևը, Լավրովը, Վոլոդինը և ավելի ցածրաստիճան պաշտոնյաները սպառնալով ծաղրում են հայերին: Բայց առայժմ նրանք պարզապես վախեցնում են՝ միաժամանակ վերահաստատելով իրենց հանձնառությունը համագործակցելու հայ ժողովրդի կողմից ընտրված ցանկացած կառավարության հետ, այդ թվում՝ Փաշինյանի: Ուրիշ ո՞վ կարող է ապահովել Հայաստանի կողմից 1921 թվականի անօրինական սահմանների «կամավոր» ճանաչումը՝ Նախիջևանից, Կարսից և Արդահանից հրաժարվելով։
«Մենք միշտ հետաքրքրված ենք Ռուսաստանի հետ նորմալ գործընկերության պահպանմամբ և զարգացմամբ», – պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Լուսանկարում պատկերված է 2011 թվականը՝ Կարսի պայմանագրի 90-ամյակը, Էրդողանը եկել է Մոսկվա և Մեդվեդևի (այն ժամանակ Ռուսաստանի նախագահ) հետ վերահաստատում են իրենց հավատարմությունը պայմանագրին