
Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան երբեք դուրս չի բերի իր բանակը Դոնեցկի մարզից, ինչպես պահանջում է Ռուսաստանը։ Ուկրաինայի առաջնորդն այս հայտարարությունն արել է CNN-ին տված հարցազրույցում։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան երբեք չի լքի Դոնեցկի մարզը և երբեք չի ճանաչի ժամանակավորապես օկուպացված ուկրաինական տարածքները որպես ռուսական տարածք։ Ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Կիևը պետք է ստանա իր անվտանգության իրական երաշխիքներ, որ Ռուսաստանը վերախմբավորումից հետո կրկին չի հարձակվի։
«Ռուսաստանը պատերազմի ավարտը կապում է ուկրաինական տարածքների հետ։ Գլխավոր հարցն այն է, թե ի՞նչը կխանգարի Պուտինին երկարատև դադարից հետո վերսկսել պատերազմը՝ պատրաստելով լրացուցիչ 1-2 միլիոն նոր զինվոր», – նշել է Զելենսկին։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ Կիևը մշակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ խաղաղության բանակցությունների նոր առաջարկներ։ Ամերիկյան կողմն արդեն տեղեկացվել է դրանց մասին։ Զելենսկին չի մանրամասնել նոր խաղաղության նախաձեռնությունները՝ նշելով, որ Ուկրաինային անհրաժեշտ է «ավելի մեծ ամերիկյան մասնակցություն» խաղաղության գործընթացում։
Զելենսկին կարծում է, որ ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինի վրա բավարար ճնշում չի գործադրվում, քանի որ նա դեռևս հրաժարվում է դադարեցնել պատերազմը։ Միաժամանակ, Ուկրաինայի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Թրամփի թիմին պատերազմը դադարեցնելու ջանքերի համար, հայտնում է dialog.ua-ն։