Վարդան Ասծատրյանը Carpet Loft-ում․ հին գորգերը հիշենում են ձագումնաբանության մասին

  • 06:42 28.05.2026

Սա նոր միջավայր է, որտեղ մշակութային արժեք համարվող գորգերը ստեղծում են ջերմ և հանգստացնող աուրա։ Գորգերի ֆոնին տիրում է հավասարակշռված մթնոլորտ՝ իդեալական կենտրոնացման և ներքին հանգստի համար։

Լոֆտում տեղի են ունենում հոգեբանության հետաքրքիր դասընթացներ` «Ադապտիվություն և գիտակցվածություն» թեմայով, որտեղ կարող եք զարգանալ, շփվել և նոր փորձառություն ձեռք բերել յուրահատուկ միջավայրում։

Carpet Loft-ի հիմնադիր, հոգեբան, նախկինում Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը step1.am-ին պատմեց դասընթացների, loft-ում տիրող մթնուլորտի մասին և կիսվեց արդյունքներով:

Carpet Loft-ը սենյակ է, որը նախատեսված է թրեյնինգերի ու դասըթացների անցկացման համար: Սենյակը զարդարված է գորգերով, քանի որ հին գորգերը մարդկանց մոտ բացում են կոլեկտիվ անգիտակցական գեղեցկության արխետիպը: Մարդիկ տեսնելով այս գեղեցկությունը, ինքնստինքյան հանգստանում են, և նրանց մոտ նվազում է իրավիճակային տագնապայնությունը:

Carpet Loft-ը գտնվում է Տերյան 91 հասցեյում: Ամեն ուրբաթ 18:30 այստեղ անց են կացվում հոգեբանական դաընթացներ։ 3-3․5 ժամ տևողությամբ դասընթացների ընթացքում մարդիկ զարգացնում են իրենց հմտությունները մարդկային հարաբերություններում, փորձում են հասկանալ իրենց հետ կատարվածի պատճառները ու սովորում են չլարվել տարբեր իրավիճակների ազդեցության ներքո:

Մարդկանց հետ կատարվածի պատճառների 90% իրենց հետ կապ չունի: Նրանք ուղղակի իրենց վրա են վերցնում այդ պատճառները, արդյունքում ստանալով հոգեբանական խնդիրներ և այլ հիվանդություններ:

Այս դասընթացների արդյունքում մարդկանց կյանքը փոխվում է: Դասընթացները բաց են բոլոր չափահաս տարիքի մարդկանց համար:

Դասընթացները արդեն տվել են բավականին դրական արդյունքներ․ տասնյակ մարկանց մոտ, այդ թվում Արցախից տեղահանված, արձանագրվել է տագնապայնության նվազում, ընդհանուր հոգեվիճակի բարելավում, ֆինանսական անձնային աճ և այլ հաջողություններ:

Ես ունեմ գիտական աշխատանք “Գունային գամմայի և զարդանախշերի հոգեբանական ընկալումը” թեմայով։ Աշխատանքի իմաստը կայանում է նրանում, որ հոգեբանական գրասենյակներում կիրառվեն հին հայկական գորգերը, որոնք հիշենում են մարդկանց իրենց ձագումնաբանության մասին: Առհասարակ գորգերի գունային գամման ու զարդանախշերի գեղեցկությունը մարդկանց պարգևում են հանգստություն և զգալիօրեն իջեցնում են նրանց տագնապայնությունը: Դա նորարարական աշխատանք է, միակը աշխարում և ընդունված է գիտական հանրության կողմից: ես ինքս սկսեցի կիռառել այն իմ աշխատանքում, սակայն որպեսզի այն լայնօրեն տարածվի, անհրաժեշտ է ժամանակ:

Արսեն Աղաջանյան