
Վարորդները կարող են դիմել Երևանի քաղաքապետարան՝ պահանջելով հետ վերադարձնել վճարովի ավտոկայանատեղիների համար 2025թ-ին գանձված գումարները։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Երևանի ավագանու բողոքը, որը վերաբերում էր վճարովի ավտոկայանատեղիների՝ «կարմիր գծերի» թանկացմանը: Ուժի մեջ է մտել Վարչական դատարանի որոշումը, որով անվավեր են ճանաչվել ավագանու՝ կայանման թանկացմանը վերաբերող դրույթները, գրում է «Հետքը»։
Միևնույն ժամանակ ՀՀ կառավարությունը հաստատել է այն վարորդների համար արտոնության նախագիծը, որոնց վարորդական իրավունքները կասեցվել են խախտումների պատճառով։
«Ճանապարհային անվտանգության մասին» օրենքում փոփոխության նախագիծը կներկայացվի խորհրդարան։
Մասնավորապես, այն վարորդները, որոնց վարորդական իրավունքները կասեցվել են մեկ տարով բազմաթիվ խախտումների պատճառով (և սպառել են իրենց տուգանային միավորների սահմանաչափը), կարող են վերականգնել իրենց վարորդական իրավունքները մեկ տարի անց՝ առանց վարորդական քննություն հանձնելու, մեկ տարվա փորձաշրջանով՝ ստանալով վեց տուգանային միավորի սահմանաչափ՝ 13-ի փոխարեն։