
DW
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի դադարեցման դիվանագիտական ուղի պետք է գտնվի մինչև ձմռան սկիզբ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը սկսել է կորցնել նախաձեռնությունը մարտադաշտում 2025 թվականի դեկտեմբերին։ Զելենսկին նշել է, որ հունվարին իր ամերիկացի գործընկերներին ասել է. «Ես կարծում եմ, որ բանակցությունների պատուհան կա, քանի որ ամեն ամիս Ռուսաստանը կկորցնի իր զորքերի ավելի ու ավելի շատ մասը»։ Ներկայումս Ուկրաինան ամսական ավելի շատ տարածք է ազատագրում, քան Ռուսաստանը գրավում է, հավելել է Ուկրաինայի նախագահը։
«Հետևաբար, ես կարծում եմ, որ մենք պետք է գտնենք դիվանագիտական ուղի՝ նստելու և խոսելու՝ մինչև հաջորդ ձմռան սկսվելը», – ընդգծել է Զելենսկին։ «Սակայն սա կախված է Պուտինի վրա իր սեփական հասարակության ներքին ճնշումից, ինչպես նաև Ռուսաստանի վրա ԱՄՆ-ի և Եվրոպայի պատժամիջոցների ճնշումից», – հավելել է նա։
Զելենսկին կարծում է, որ «ԵՄ-3»-ը, որը բաղկացած է Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից, կարող է հանդես գալ որպես բանակցող Եվրոպայի անունից։ «Թուրքիան ևս միշտ ցանկացել է լինել միջնորդ, և մենք որոշակի հաջողությունների ենք հասել մեր ռազմագերիների վերադարձման գործում նրանց օգնությամբ», – հիշեցրել է Ուկրաինայի նախագահը։
Վերջնական որոշումը պետք է կայացնեն Կիևը և Եվրոպան։ «Սակայն նույնքան կարևոր է, որ Ռուսաստանը պատրաստ լինի երկխոսությանը և Եվրոպայի ներկայությանը», – եզրափակեց Զելենսկին։