
Ազգային ժողովրդավարական բևեռի աջակիցները նստացույց են սկսել Ազատության հրապարակում։ Բևեռի ընտրական ցուցակում ընդգրկված գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ներկայացնելով նստացույցի պահանջները՝ ասաց. «Պահանջ է ներկայացված, որ իշխանությունը ճանաչի վիլսոնյան իրավարար վճռի 162 000 քառակուսի կիլոմետր տարածքը, որ ճանաչվել է Ազգերի լիգայի կողմից, որ է միջազգային ճանաչում ունի այս տարածքը:
Մենք կոչ ենք անում ընտրեն միայն Բևեռին, որը ազգային ուժ է։ Մենք պահանջատեր ենք, Հայաստանը վտանգված է, ոնց որ Արցախը հանձնվեց, հիմա ուզում են Հայաստանը հանձնեն։
Հիմա բնականաբար 30 տարում կամ 100 տարում դու քո Հայաստանը հետ չես բերելու, բայց սերունդներ ենք դաստիարակում սրանով, որ հասկանան սա էլ կա, միջազգայնորեն ճանաչված Հայաստան կա, որ ապագայում պայքարեն դրա համար»։