
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են պահպանել հրադադարը։ Համաձայնագիրը «պայմանավորված է Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» զինյալ խմբավորման կողմից կրակի լիակատար դադարեցմամբ։
Հայտարարության մեջ նշվում է, որ «Իսրայելի և Լիբանանի միջև հարաբերությունների ապագան պետք է որոշվի երկու ինքնիշխան կառավարությունների կողմից», և որ «ցանկացած պետական կամ ոչ պետական դերակատարի կողմից Լիբանանի ապագան պատանդ պահելու» ցանկացած փորձ կտրականապես մերժվում է։
Համաձայնագրի պայմանների համաձայն՝ «Հեզբոլլահը» պետք է լիովին դադարեցնի կրակը, իսկ նրա մարտիկները պետք է դուրս գան Լիբանանի հարավային հատվածից՝ սահմանից մինչև Լիտանի գետը, որը համաձայնագրում նշված է որպես Հարավային Լիտանի հատված։ Այս տարածքը ներկայումս վերահսկվում է իսրայելական բանակի կողմից։
«Հեզբոլլահը» դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունները։