
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Հանրապետություն» կուսակցության դիմումը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու մասին։
Հիշեցնենք, որ համապատասխան պահանջով ԿԸՀ էր դիմել «Հանրապետություն» կուսակցությունը։
Դեռ պարզ չէ, արդյո՞ք «Հանրապետություն» կուսակցությունը կբողոքարկի ԿԸՀ-ի որոշումը դատարանում։