Հրապարակվել են ընտրությունների նախնական տվյալները

  • 10:47 08.06.2026

Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն 4 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ–ն։

Մանդատները կբաշխվեն հետեւյալ կերպ՝

«Քաղաքացիական պայմանագիր» – 61 մանդատ

«Ուժեղ Հայաստան» դաշինք 28 մանդատ

«Հայաստան» դաշինք – 11 մանդատ

ԲՀԿ – 5 մանդատ։

Առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որն ստացել է  727 160 ձայն կամ 49.81 տոկոս։

Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որը հավաքել է ուղիղ 23,29% (340 062 ձայն)։

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որն ունի 9,94% (145 097 ձայն)։

Չորրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հավաքելով 4.00% (58 368 ձայն)։

Հինգերորդ տեղը զբաղեցնող «Միասնության թևեր» կուսակցությունն առայժմ ունի 2,30% (33 618 ձայն)։