Թրամփն էլ շնորհավորեց․ “հպարտ եմ, որ աջակցել եմ նրան վերընտրվելու հարցում”

  • 22:03 10.06.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին համապետական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի կապակցությամբ՝ նշելով, որ նախկինում աջակցել է նրա վերընտրվելուն։

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի համապետական ընտրություններում տարած վստահ հաղթանակի կապակցությամբ։ Ես շատ հպարտ եմ, որ աջակցել եմ նրան վերընտրվելու հարցում, և կասկած չունեմ, որ նրա ղեկավարությամբ Հայաստան հրաշալի երկիրը կհասնի մեծ հաջողությունների ու բարգավաճման այնպիսի մակարդակի, որը կգերազանցի բոլոր սպասումները»,- հայտարարել է Թրամփը։

Ըստ նրա՝ ընտրությունների արդյունքները Հայաստանի համար հնարավորություններ են բացում պետության հետագա զարգացման և ամրապնդման համար։