
Մեկ ամսից ավելի է՝ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք գյուղմթերքների եւ այլ ապրանքների ներմուծման նկատմամբ։ Քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական վարդերի եւ բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն արտահանվել են դեպի նոր, այլընտրանքային շուկաներ` Եվրամիության անդամ կամ ԵՄ ձգտող երկրներ։
Սակայն այսօր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խոստովանեց, որ Եվրոպա տանելու համար լոգիստիկան շատ բարդ է, կա նաև հայկական ապրանքի որակական և գնային մրցանակության հետ խնդիրներ։
Եվրամիության օգնությամբ կառավարությունը որոշ արտադրողներին խոստանում է հատուցել վնասները, սակայն որպես երկարաժամկետ լուծում դիտարկվում է միայն Ռուսաստանի սանկցիաների դադարեցումը։ Եւ Պապոյանի խոստովանությունը պարզ է․ մենք փորձեցինք “կտրվել” Ռուսաստանից, բայց Եվրոպան հեռու է, Թուրքիան չի բացվում, մեր ծաղիկներին էլ միայն Ռուսաստանում են սպասում։
Մինչ օրս Պուտինը չի շնորհավորել Փաշինյանին՝ սպասում են հունիսի 14-ին ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը։ Ի՞նչ պետք է փոխվի, որպեսզի Պուտինը շնորհավորի Փաշինյանին, որպեսզի խորհրդարանը լիովին գրպանային լինի՞։
Ներկայիս գումարման խորհրդարանը անվանում են «Կոպիրկինի խորհրդարան»։ Եվ չնայած այս անգամ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը ընտրությունների օրերին կանչվեց Մոսկվա և վերադարձավ միայն երեկ, խորհրդարանը անպայման կպահպանի նրա անունը։
Մինչև հունիսի 14 պետք է պարզվի մեկ հարց՝ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի ուժը մտնում է պառլամենտ թե ոչ, և արդյո՞ք ռուսամետ ուժերի մանդատների քանակը միայն մեկ-երկուսով կտարբերվի ՔՊ-ի ձայներից։
Մի քանի օր “բազարը” դեռ կշարունակվի, Մոսկվայից սպառնալիքներ կհնչեն, հետո “կբարիշեն”, և բոլորը գոհ կլինեն։ Հայկական ծաղիկների բլոճներն էլ այլևս վտանգավոր չեն լինի ռուս շիկահեր կանանց համար։
Մի փոքր քայլ է պետք՝ Ծառուկյանը խորհրդարանում և հրապարակային հրաժարում ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու պլաններից։