Ուժեղ Հայաստանը վաղը կդիմի ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար

  • 00:10 12.06.2026

Սիրելի հայրենակիցներ, դուք ձեր աչքով եք տեսել, որ տասնյակ և հարյուրավոր ընտրատեղամասերում վերահաշվարկի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայների շեշտակի անկում է նկատվել։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են զինվորներին ուղղորդված ստանում ընտրությունների։ Դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են պետական կառավարման մարմինների աշխատակիցներին ուղղորդում, որպեսզի քվեարկեն ՔՊ-ի օգտին։ Այս ամենը հաշվի առնելով՝ վաղը մենք դիմելու ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրության արդյունքները և ՔՊ-ի ձայները վերանայի։ Եթե արագ պատասխան չստացանք, դիմելու ենք Սահմանադրական դատարան։

Մենք պետք է կտրենք ՔՊ-ի թևերը Հայաստանում։ Այսօրվա իրավիճակով արդեն իսկ ՔՊ-ն ամենաթույլ, մեծամասնությունը կորցրած, 50%–ից քիչ ձայն ունեցող ուժ է, անգամ այսքան խախտումներից հետո, 3/5–րդ չունեցող ուժ է, և չի կարող Ալիևի ցուցումով Սահմանադրություն փոխել։ Բայց մենք գնալու ենք ավելի խորք, որպեսզի վերանայվեն արդյունքները»։