“Թրամփի ճանապարհը” կդառնա ԱՄՆ-Իրան սահմա՞նը

  • 10:27 12.06.2026

Մինչ Հայաստանը քննարկում է, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի կուսակցությանը կթույլատրվի մտնել խորհրդարան, Հայաստանի շուրջ տեղի են ունենում կարևորագույն գործընթացներ, որոնք կարող են արմատապես փոխել տարածաշրջանը։

Դոնալդ Թրամփը հայտարարեց այս շաբաթավերջին Եվրոպայում Իրանի հետ համաձայնագրի ստորագրման մասին։ Նա նշեց, որ Իրանի գերագույն առաջնորդն արդեն հաստատել է համաձայնագիրը, չնայած դրա մանրամասները դեռևս չեն հրապարակվել։ Թրամփը խոսեց միայն Հորմուզի նեղուցի բացման և որ Իրանը միջուկային զենք չի ունենա։ Թրամփը նաև նշեց, որ համաձայնագիրը քննարկել է արաբական երկրների և «մեծն» Էրդողանի հետ։

Իրանը պաշտոնապես ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել խաղաղության իր պատրաստակամությունը։ Սակայն համաձայնագրի հավանական ստորագրումը կարող է փոխել ամբողջ տարածաշրջանը՝ և առաջին հերթին ազդելով Հայաստանի վրա։

Միացյալ Նահանգները և Իրանը սահմաններ չունեն, և «Թրամփի ճանապարհը», որի մասին հռչակագիրը ստորագրվել է 2025 թվականի օգոստոսին, կարող է դառնալ Միացյալ Նահանգների և Իրանի միջև միակ ֆիզիկական սահմանը։ Սա շատ բան է փոխում Հայաստանի համար, և պատահական չէ, որ Ռուսաստանը մեկ ամիս է պնդում, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։

Ոչ թե Հայաստանի ԵՄ-ին ենթադրական անդամակցությունը, այլ իրանա-ամերիկյան «սահմանի» հավանական տեղակայումը Հայաստանի տարածքում ստիպում է Մոսկվային ճանապարհներ փնտրել: Մոսկվան հասկանում է, որ ԱՄՆ-Իրան սահմանը անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ և նախապատրաստում է տարածաշրջանից դուրս գալու ուղիներ։

Շատ փորձագետներ ուսերը թոթվում են՝ չհասկանալով, թե ինչու է Մոսկվան հանկարծակի հրաժարվել հայկական արտահանումից մինչև Հայաստանի ընտրությունները, կամ ինչու է պահանջում ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե՝ բառացիորեն խզելով Հայաստանի հետ տնտեսական կապերը: Սակայն, եթե հարցը դիտարկենք իրանա-ամերիկյան ապագա «խաղաղության» հեռանկարի համատեքստում, պարզ է դառնում, որ Ռուսաստանը ավելորդ է դառնում տարածաշրջանում։

Կստորագրվի՞ արդյոք ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության պայմանագիր, թե՞ ոչ, դեռ պարզ չէ, բայց Հայաստանում և տարածաշրջանում գործընթացները վաղուց են պլանավորվում՝ հաշվի առնելով նման հեռանկարը: Մասնավորապես, Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը առանձին բանակցություններ են վարում՝ այլևս չներառելով Հայաստանը և այսպես կոչված TRIPP-ը իրենց ծրագրերում: Արտահոսք է եղելայն մասին, որ Իսրայելը ռազմական բազաներ է տեղակայել Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում՝ Իրանի հետ սահմանին: Ամերիկացիները վերջնական ստորագրել են TRIPP-ի մասին համաձայնագիրը և պատրաստվում են «բացել» Իրանի հետ սահմանը Հայաստանում՝ որի փաստացի վերահսկողությունը փոխանցվում է Միացյալ Նահանգներին։

Այս գործընթացները շրջելի են, և այս սցենարին դեմ հանդես եկողները անպայման կփորձեն սադրանքներ իրականացնել։