
Հունիսի 16-ից 26-ը Լիտվան և Լեհաստանը Սուվալկիի միջանցքի մոտ կանցկացնեն «Gallant Boar 2026» անվանումով զորավարժություններ, որոնք անցնում են նրանց սահմանների երկայնքով։ Ֆրանսիան նույնպես կմասնակցի։ Այս մասին շաբաթ օրը՝ հունիսի 13-ին, հայտնել է լիտվական LRT պորտալը։
Կալինինգրադի մարզի և Բելառուսի միջև նեղ միջանցքը, որի երկարությունը 100 կմ-ից պակաս է, ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի համար, քանի որ այն կապում է Բալթյան երկրները ԵՄ տարածքի հետ։ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն վախենում են, որ հնարավոր բախման դեպքում Ռուսաստանը կարող է փորձել գրավել Սուվալկիի միջանցքը՝ կտրելով Լիտվան, Լատվիան և Էստոնիան Հյուսիսատլանտյան դաշինքի մնացած մասից։
Չնայած Ուկրաինայի դեմ պատերազմում տեսանելի հաջողությունների բացակայությանը, Ռուսաստանը շարունակում է պատրաստվել Հյուսիսատլանտյան դաշինքի վրա հարձակմանը։ Այս կարծիքը հունիսի սկզբին DW-ին տված հարցազրույցում հայտնել է Բունդեսվերի գլխավոր տեսուչ (համարժեք է այլ երկրների զինված ուժերում գլխավոր շտաբի պետի պաշտոնին – խմբ.) Կարստեն Բրոյերը։