33 տարի առաջ Տեր-Պետրոսյանը Ստեփանակերտում էր. “Պայմանագիր ՀՀ և ԼՂՀ միջև”

  • 13:50 14.06.2026

Հիմնականում 1993 ապրիլ-հունիս ամիսներին Արցախում ռազմաքաղաքական գործընթացների մասին տեղեկությունները ներկայացվում են ընդհանրացված ձևով և բազմաբնույթ անճշտություններով (քաղաքական նկատառումներով միտումնավոր և աղավաղված ներկայացում, քաղաքական դեմքերի նկատմամբ աչառու վերաբերմունք և այլն):

Կփորձեմ ներկայացնել ՀՀ նախագահի Ստեփանակերտ կատարած այցի որոշ մանրամասները, որտեղ լուսաբանված են եղել իմ աշխատություններում:

Կարծում եմ այն կլրացնի ընթերցողի պատկերացումները քաղաքական գործընթացի մասին, ինչպես նաև պատճառահետևանքային կապերը և նաև կօգնի հասկանալ ամբողջական տրամաբանությունը:

1992թ. հունիսի 12-ի Գորիսում ( ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը հրաժարվել է ստորագրել ՄԱԿ ԱԽ-ի 822-րդ բանաձևի իրագործման անհապաղ ժամանակացույցը և հեռացել) անհաջող հանդիպումից հետո, 1993թ. հունիսի 14-ին ՀՀ նախագահը հանդես եկավ ԼՂՀ իշխանություններին քննադատող հետևյալ հայտարարությամբ, ուր մասնավորապես ասվեց. “ՀՀ-ն իր խորին մտահոգությունն է հայտնում վճռական պահին որոշում կայացնելու, պատասխանատվություն ստանձնելու հարցում ԼՂ իշխանությունների դրսևորած անկարողության, ինչպես նաև զինադադար հաստատելու բացառիկ պատեհությունը չիրագործելու համար …”

Նույն օրը հունիսի 14-ին կեսօրից հետո, ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ուղղաթիռով հանկարծակի ժամանեց Ստեփանակերտ: Նա նաև իր հետ բերել էր կարևոր գաղտնի փաստաթղթի նախագիծ` կոչվում էր <<Պայմանագիր ՀՀ և ԼՂՀ միջև>>: Այն կազմվել էր ուղաթիռում վերջինիս կողմից: Փաստաթուղը պետք է ստորագրեին ՀՀ նախագահ Լ. Տեր- Պետրոսյանը, ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը և Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը (որը կողմնակից էր փաստաթղթի ստորագրմանը):

ՀՀ նախագահը սկզբում <<ԼՂՀ>>-ի փոխարեն պայմանագրի նախագծում նշել էր <<ԼՂ>>, սակայն հայրիկիս` ԼՂՀ ԳԽ-ի քարտուղար Վլադիկ Հակոբյանի միջամտությամբ այն վերափոխվեց <<ԼՂՀ>>-ի, ինչպես նաև փոխվեցին պայմանագրի որոշ դրույթներ (իմ կարծիքով դրանից հետո ԼՂՀ ԳԽ նախագահության որոշ անդամներ նոր համաձայնվեցին ստորագրել <<`ԱԽ-ի 822-րդ բանաձևի իրագործման անհապաղ ժամանակացույցը>>):

Պետք էնշեմ նաև, որ երկարատև պայքարից հետո, օտգագործելով հարմար պահը և լծակները, ՀՀ նախագահը կարողացավ ԼՂՀ- ում վերջնականապես կատարել իշխանափոխություն: ՀՀ նախագահը քաջ գիտակցում էր, որ ստիպողական և այլ ձևերով չէր կարող համուզել ԼՂՀ իշխանություններին` ստորագրել ՄԱԿ ԱԽ-ի 822-րդ բանաձևի իրագործման անհապաղ ժամանակացույցը, որով մեր զորքերը պետք է դուրս բերվեին Քարավաճառից:

Նա գիտեր նաև, որ փաստաթղթին դեմ էր ՀՅԴ, որը ներքին կարգով կոչ էր արել նախագահության անդամներին` ամեն գնով բացասական վերաբերմունք ցույց տալ փաստաթղթին: Այդուհանդերձ, ժամանելով Արցախ, ՀՀ նախագահը կարողացավ խորամանկ քայլով հասնել իր նպատակին:

Տեսանյութերը՝ Տարոն Հակոբյանի էջում