Վահագն Վիշապաքաղ»-ը կտեղափոխվի Երևանի Ռուսաստանի հրապարակ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 18–ի նիստում որոշում կայացրեց, որով նախատեսվում է թույլատրել Երևանի քաղաքապետին՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա և Սեբաստիա փողոցի խաչմերուկի հատվածում տեղադրված «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղափոխել Երևան քաղաքի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակի հարևանությամբ՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Ռուսաստանի հրապարակ: