
«Միսիս Եվրոպա 2022» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Վերա Սաֆարյանը մահացել է։
Մոդելը ծանր վնասվածքներ է ստացել ավտովթարի հետևանքով և ինը օր կոմայի մեջ է եղել։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։
Վերա Սաֆարյանը ծնվել է Հադրութում։ Նրա հայրը զոհվել է Առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Սաֆարյանը ծառայել է Պաշտպանության բանակում 44-օրյա պատերազմի ժամանակ։