
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Բելառուսում գործում են ռելեային կայաններ՝ Ուկրաինայի վրա ռուսական անօդաչուների հարձակումները ուղորդելու համար, և կոչ է արել Ալեքսանդր Լուկաշենկոյին վերացնել դրանք։
«Դրանց պատճառով մեր քաղաքացիական անձինք ամեն օր մահանում են, իսկ երեխաները վիրավորվում են դրա պատճառով։ Եթե նա դա չանի, մենք կանենք», – հավելել է Ուկրաինայի նախագահը։
Այս շաբաթ Սաուդյան Արաբիայի պետական «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Բելառուսի առաջնորդը ներողություն է խնդրել Զելենսկու հասցեին իր նախկին կոշտ արտահայտությունների համար և ասել, որ «անընդունելի է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը տարածվի Բելառուսի վրա», քանի որ երկիրը «ռազմական առումով չափազանց խոցելի է»։
Ուկրաինային հաջողվել է պատերազմը բերել Ռուսաստան՝ ոչ միայն անօդաչու թռչող սարքերը և պայթյունները դարձնելով “նորմա” ռուսական քաղաքներում։ Ուկրաինան նաև «վերացնում է» Ռուսաստանի նավթային պաշարները։
Այժմ Զելենսկին սպառնում է պատերազմը բերել Բելառուս, ինչը կարող է Պուտինի համար ավելի մեծ հարված լինել, քան նույնիսկ Մոսկվայի ռմբակոծությունը։ Լուկաշենկոն հստակորեն ցույց է տալիս իր դժկամությունը՝ ուղղակիորեն մասնակցելու պատերազմին և խաթարելու «նախկին ԽՍՀՄ իդիլիան», որը նրան հաջողվել է կառուցել Բելառուսում։ Նա կարող է տեղի տալ Զելենսկիի ճնշմանը։ Սակայն Լուկաշենկոյի «դավաճանությունը» վերջնական հարվածը կլինի Պուտինի համար։