
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ շաբաթ օրը Հայաստանի մի շարք շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։
Կանխատեսման համաձայն՝ որոշ շրջաններում քամու ուժգնացումը կհասնի փոթորկայինի (17-20 մ/վ)։
Հունիսի 20-ին Շիրակում ջերմաստիճանը կկազմի +30°C, Կոտայքում՝ +36°C, Գեղարքունիքում և Լոռիում՝ +29°C, Տավուշում՝ +35°C, Արագածոտնում՝ +37°C, իսկ Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում և Սյունիքում՝ +39°C։
Հունիսի 20-ին Երևանում տեղումներ չեն սպասվում։ Հայաստանի մայրաքաղաքում ջերմաստիճանը կբարձրանա մինչև +38°C։