
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ գիշերը վնասվել են «Ղրիմի կամրջի երկու կողմերում գտնվող օբյեկտները». Կրասնոդարի երկրամասում նավթի փոխադրման ծովային լոգիստիկ օբյեկտը և ժամանակավորապես օկուպացված Կերչում գտնվող նավթի պահեստը։ Ականատեսները հրապարակում են այնտեղ բռնկված հրդեհի կադրերը։
Կերչի լաստանավային ծառայությունը դադարեցվել է։ Ղրիմի օկուպացիոն իշխանությունների ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ Ղրիմում մասնավոր անձանց համար վառելիք այլևս հասանելի չէ։ Այն կվաճառվի միայն ռուսական ծառայություններին, որոնք ապահովում են «կենսապահովում և անվտանգություն»։
Օկուպացված Ղրիմում հունիսի սկզբից վառելիքի պակաս է գրանցվել։ Երկու շաբաթ առաջ թերակղզում բենզինի կանխիկ վաճառքը լիովին արգելվել էր։ Վառելիքի գնումները՝ մինչև 20 լիտր մեկ հաճախորդի համար, հնարավոր էին միայն կտրոններով, որոնք նույնպես պակասում էին։ Այժմ այս տարբերակը ևս վերացել է։