
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ երկուշաբթի օրը Հայաստանում օդի ջերմաստիճանի անկում է սպասվում։
Նշվում է, որ հունիսի 22-ից 24-ը երկրում ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով։
Որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, հնարավոր է կարկուտ, իսկ քամու ուժգնացում մինչև փոթորկային ուժգնություն (17-20 մ/վ)։
Կանխատեսման համաձայն՝ հունիսի 22-ին Շիրակում օդի ջերմաստիճանը կլինի +26°C, Կոտայքում և Արագածոտնում +30°C, Գեղարքունիքում +23°C, Լոռիում +24°C, Տավուշում +29°C, Արարատում և Արմավիրում +34°C, Վայոց Ձորում +33°C և Սյունիքում +32°C։
Երևանում հունիսի 22-ին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կհասնի +32°C-ի։