Դենացիֆիկացիա․ ազգային ի՞նչն է խանգարում է Սիմոնյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ականներ Արուսյակ Ջուլհակյանը և Հասմիկ Հակոբյանը նախագիծ են հեղինակել՝ առաջարկելով փոխել պատգամավորական երդման տեքստը։

Ալեն Սիմոնյանը  հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը, որը, ըստ նրա, շուտով կդրվի քվեարկության.

«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Պատգամավորների ներկայիս երդման տեքստն է.

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Փաստորեն, տեքստից հանվում են “ազգային” և “հայրենիք” բառերը։ Հայաստանում, որն իր բնույթով ազգային պետություն է, իրականացվում է դենացիֆիկացիա։