Ուրսուլա ֆոն դեր Լայենը Սահմանադրական դատարանի որոշումից հետո կայցելի Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան։ Այս մասին հայտնել են ուղևորության ծրագրերին ծանոթ երեք աղբյուրներ, փոխանցում է «Politico»-ն։

Եվրոպական պատվիրակության այցը, որին կմասնակցի նաև Մարտա Կոսը, ուրույն աջակցության ժեստ կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսյան խորհրդարանական ընտրություններում նրա արևմտամետ կուսակցության արձանագրած համոզիչ հաղթանակից հետո։

Հուլիսի 1-ին նախատեսված ուղևորությունը կհետևի ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը՝ ընտրությունների լեգիտիմության հարցով։ Թեկուզ ԵՄ-ն միանգամից շնորհավորել է Փաշինյանին, սակայն նույնիսկ եվրոպական դիտորդներն են բազմաթիվ խախտումներ նկատել։

«Մենք տեսել ենք, որ երկիրը գտնվում է Ռուսաստանի կողմից ուժեղ և մշտական ճնշման ներքո. նման այցը աջակցության հզոր ազդանշան կլինի, որը կլրացնի արդեն իսկ ցուցաբերված կոնկրետ օգնությունը»,— հայտարարել է ուղևորության նախապատրաստմանը մասնակցող ԵՄ պաշտոնյաներից մեկը։ Նրա խոսքով՝ այցը պետք է հասցնի հետևյալ ուղերձը. «Եվրոպան ձեր կողքին է»։