Որ երկրներն են հայտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյօֆ-ում

Կիրակի օրը Լոս Անջելեսում կայացած Կանադա-Հարավաֆրիկյան Հանրապետություն հանդիպմամբ մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության փլեյօֆ փուլը, հայտնում է Ազատությունը։

Կանադայի ընտրանին հանդիպման հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած րոպեներին խփեց խաղի միակ գոլը և անցավ 1/8 եզրափակիչ:

Այսօրվանից 1/16 եզրափակիչի հանդիպումները կշարունակվեն, պարտվող թիմերը դուրս կմնան հետագա պայքարից:

Խմբային փուլը հաղթահարած 32 հավաքականների զույգերն են․ Գերմանիա – Պարագվայ, Ֆրանսիա – Շվեդիա, Հարավային Աֆրիկա – Կանադա, Նիդեռլանդներ – Մարոկկո, Պորտուգալիա – Խորվաթիա, Իսպանիա – Ավստրիա, ԱՄՆ – Բոսնիա և Հերցեգովինա, Բելգիա – Սենեգալ, Բրազիլիա – Ճապոնիա, Կոտ դ’Իվուար – Նորվեգիա, Մեքսիկա – Էկվադոր, Անգլիա – Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն, Արգենտինա – Կաբո Վերդե, Ավստրալիա – Եգիպտոս, Շվեյցարիա – Ալժիր, Կոլումբիա – Գանա։

Առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան հուլիսի 14-ին և 15-ին, եզրափակիչը՝ հուլիսի 19-ին: