Եւս մեկ հաղթանակ միջազգային մրցույթում

Օրերս «Դիզակ ԱՐՏ» ՄԵ կենտրոնի սան Գևորգ Ստեփանյանը Իտալիայի Պինետո քաղաքում կայացած THE FUTURE OF NATIONS ABRUZZO ITALY միջազգային մրցույթում արժանացել է 1-ին կարգի մրցանակի։ Նա ներկայացրել է Արցախ աշխարհի մշակույթը՝ փորձելով այն հասանելի դարձնել հանրությանը։

Գևորգի հաղթանակը մեծ հպարտություն է յուրաքանչյուր արցախցու համար, իսկ առաջին հերթին՝ «Դիզակ ԱՐՏ» ՄԵ կենտրոնի համար, որի մանկավարժական թիմը տքնաջան ու նվիրական աշխատանք է տանում, որպեսզի իր սաները միշտ առաջատար տեղերում լինեն։

Միջազգային մրցույթներին կենտրոնի սաները մասնակցում են ոչ առաջին անգամ․ այդ մասնակցություններն իրականություն են դառնում մի խումբ սրտացավ մարդկանց աջակցությամբ։