Ռուսաստանի լայնածավալ հարված է հասցրել Կիևին

Տեղական իշխանությունների տվյալներով՝ հուլիսի 1-ի՝ չորեքշաբթի ուշ երեկոյից Կիևը ենթարկվել է զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի և Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ 34-ը, վնասվել են բազմահարկ շենքեր, շտապօգնության ենթակայան և հյուրանոց։