
Սկզբում կուզեի ձեզ շնորհավորել ընտրությունների արդյունքի կապակցությամբ, ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին, ով ընտրել է ժողովրդավարությունը, խաղաղությունը և Եվրոպային մերձենալը, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Հայաստանի ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որ վարում է Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը», – ասաց Նիկոլ Փաշինյանը:
Եվրոպական մերձեցումը և Ռուսաստանի կտրվելը, որի համար ԵՄ-ն իբրև թե աջակցում է Փաշինյանի կառավարությանն, պարզվում է՝ միայն բալանսավորում է։ Փաշինյանը կրկնեց, որ նպատակ չունի փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ Եվրամիության անդամակցության մասին կարող է խոսալ միայն եթե Հայաստանը դրան պատրաստ լինի։
Այնուամենայնիվ, Եվրամիությունը մտադիր է ընդունել հայկական արտադրանքը, եթե Ռուսաստանը արգելափակի այն, ինչպես հայտնել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Մենք այսպես կոչված Առևտրի ինքնավար միջոցառումների (Autonomous Trade Measures – ATM) առաջարկ են ներկայացնում: Սա նշանակում է, որ կազատականացվեն արտահանումների մոտ 80 տոկոսը դեպի Եվրամիություն։ Սա նշանակում է՝ ձեր առևտրի 80 տոկոսը մեզ հետ այժմ սակագների ենթակա չի լինի», – հայտարարեց եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:
Թե Եվրամիությունը երբ կսահմանի Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանները, Եվրոպական հանձնաժողովի նախագահը չհստակեցրեց: Առևտրի ինքնավար միջոցառումների շրջանակում հայկական ապրանքներ կարող են եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի և քվոտաների։
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այս նախագծի համար: Ասաց՝ երբ այդ որոշումն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, Հայաստանը կդառնա Եվրամության անդամության թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ վերջին շրջանում Բրյուսելը կկիրառի այս գործիքը:
Նախօրեին լինելով Բաքվում, Ուրսուլա Ֆոն դեռ Լայենը առաջարկել է աջակցություն, այդ թվում Նախիջևանի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու համար։ Հայաստանում նա ևս կրկնեց, որ տարածաշրջանի ճանապարհները բացելու համար 200 մլն․ եվրո են պատրաստ ներդնել։ Եթե․․․