
Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ։ Այս մասին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից՝ մեկնաբանելով վաղ առավոտից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը տեղի ունեցող խուզարկությունը։
Հիշեցնենք, որ 2 օր առաջ Սահմանադրական դատարանն անփոփոխ է թողել ընտրությունների արդյունքները, ըստ որոնց Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մտել խորհրդարան։ Նույն օրը 5 քաղաքական ուժեր հայտարարել են դիմադրություն սկսելու մասին, սակայն մի քանի ժամ անց Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Ուժեղ Հայաստանը կվերցնի մանդատները։