
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Եկատերինբուրգում նա կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։
Վաղը Թուրքիայում սկսվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև ԱՄՆ նախագահ Թրամփը և “ընտրություն” կկատարվի Թուրքիայի և Իսրայելի միջև՝ որպես Արևմուտքի հենարան Մերձավոր Արևելքում։
Հայաստանի և Ադրբեջանի մեջ հաստատված “խաղաղությունը” համարվում է Թրամփի ամենա”հաջող” ձերքբերումը խաղաղաշինության ոլորտում։ Ռուսաստանն ու Եվրոպան “բողոքարկում են” այդ խաղաղության “հեղինակային իրավունքը”․ Պուտինն ասում է, որ ինքն է ստորագրել 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, Եվրոպան պարծենում է 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրագայի համաձայնագրով, որով “Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս”։ Թրամփն ի պատասխան ասում է, որ 2025-ի օգոստոսի 8-ին վերջնական “հաշտեցրել է” Ալիևին և Փաշինյանին՝ իր անունը կրող ճանապարհով։
Բոլոր երեք կողմերը գիտակցում են, որ Հայաստանի հարցը “լուծել են” հոգուտ Թուրքիային, “նվիրելով” նրան Հայաստանը և ամբողջ Հարավային Կովկասը։
Հիմա, երբ Թրամփը գալիս է Թուրքիա, չի բացառվում, որ Փաշինյանին և Ալիևին “շնորհավորեն”, գուցե նաև՝ հրավիրեն ՆԱՏՕ-ի տոնական ընթրիքին, սահմանադրական փոփոխություններից առաջ գոտապնդելու համար։ ՀՀ նոր Սահմանադրությունը կոչված է ամրացնել Թուրքիայի և Ադրբեջանի սահմանները՝ ռուս-թուրքական Կարսի պայմանագրից դուրս գալով և հայկական իրավունքներից հրաժարվելով։
Ահա թե ինչու Փաշինյանին շտապ կանչել են Ռուսաստան։