Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած «Հայաստան» և Ուժեղ Հայաստան» դաշինքները վեցնում են ԱԺ մանդատները:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքն այսօր հայտարարեց. «Կարծում ենք՝ առաջիկա ծանր պայքարում պարտավոր ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ իշխանության հակապետական ծրագրերի դեմ պայքարելու համար։ Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ»:
ԱԺ մանդատները վերցնելու մասին նախօրեին էլ հայտարարեց Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքը:
«Որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է երկու կարևոր բան. փողոցային պայքար և ԱԺ-ում ընդդմիության մեծ ներգրավվածություն: Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության: Մենք պատրաստվում ենք մարդկանց հրավիրել փողոց, այն ժամանակ երբ կտեսնենք մոտ հնարավորությունը փոփոխության: Ճիշտը մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է և ներկայացվածությունն է Ազգային ժողովում, որպեսզի ապահովի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին նաև»,- հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
Կարապետյանը միևնույն ժամանակ ընդգծել էր, թե մանդատների վերցնելը չի նշանակում Ազգային ժողովում «այս համամասնության լեգիտիմության ճանաչում»:
Մինչդեռ խորհրդարան չանցած Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող մոտ 70 ձեռնարկություններում այսօր առավոտվանից խուզարկություններ են, աշխատակիցներին հանել են դուրս և քննչական օպերատիվ գործողություններ են կատարվում։ Չի բացառվում Գագիկ Ծառուկյանի ձեռբակալությունը։