
Ռուս հայտնի փրանկերներ Վովանն ու Լեքսուսը զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին, ներկայանալով էր որպես Նիկոլ Փաշինյան, հաղորդում է Ռուսաստանի Առաջին ալիքը։
ՀՀ վարչապետի անունից զրույցի ժամանակ Վովանն ու Լեքսուսը նշել են, որ սպասում են ԵԱՀԿ-ի աջակցությանը՝ կաթողիկոսին հեռացնելու անելու հարցում։
«Ես կօգնեմ։ Ի դեպ, կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխարինել կաթողիկոսին», – պատասխանել է Սինիրլիօղլուն։
Ի պատասխան խեղկատակները նշել են, որ «ԵԱՀԿ-ի օգնությունը կլինի հաղթաթուղթ և կօգնի պաշտոնանկ անել հայոց պատրիարքին և փոխել կրոնը»։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի դեկտեմբերին աջակցել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի նշանակմանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Առանց Հայաստանի ԵԱՀԿ-ում կոնսենսուս չէր լինի այդ հարցով։
Ուղիղ մեկ տարի անց ԵԱՀԿ-ն փակեց Մինսկի խումբը, որը 1992 թվականից ի վեր զբաղվում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Բաքուն, Անկարան և Մոսկվան ակտիվորեն դեմ են արտահայտվել Մինսկի խմբին։
Այժմ Մոսկվան փորձում է դժգոհություն առաջացնել Հայաստանում՝ «մեղադրելով» Փաշինյանին հայերի «կրոնը փոխելու» մտադրության մեջ և ակնարկելով, որ նման քննարկումներ արդեն տեղի են ունեցել միջազգային պաշտոնյաների հետ։