
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գարիկ Սուրենյանի խոսքով՝ հուլիսի 10-11-ին Երևանում և Արարատյան դաշտում ջերմաստիճանը կհասնի 36-37 աստիճան։
Նրա խոսքով՝ եղանակը զգալիորեն կփոխվի արդեն հուլիսի 9-ին. հուլիսի 8-ի համեմատ ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով։
«Հուլիսի 9-ից 14-ը գրեթե ամբողջ Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Բացառություն կլինեն Շիրակի, Լոռու և Տավուշի հյուսիսային շրջանները, որտեղ հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ», – ասաց օդերևութաբանը։