
Իրանի Մաշհադ քաղաքում ավարտվել է Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորությունը, որը սպանվել էր երեքուկես ամիս առաջ՝ իսրայելա-ամերիկյան օդային արշավի առաջին օրը։
Այաթոլլահ Խամենեիի հրաժեշտի արարողությունները տևել են վեց օր և անցկացվել են Իրանի և հարևան Իրաքի մի շարք քաղաքներում։ Գերագույն առաջնորդի մարմինը հինգշաբթի առավոտյան ուղղաթիռով տեղափոխվել է Մաշհադ։
«Վերջին օրը հսկայական ամբոխը կրկին լցրել է գլխավոր փողոցները, այս անգամ՝ Իրանի ամենասուրբ քաղաքի՝ այաթոլլահ Ալի Խամենեիի ծննդավայր Մաշհադի փողոցները, որոնք տանում էին դեպի Իմամ Ռեզայի դամբարանի ոսկեգույն գմբեթը», – հաղորդում է BBC-ն։
Իսլամական ռեժիմի հազարավոր կողմնակիցներ կրում էին Խամենեիի լուսանկարներ, իրանական դրոշներ և պաստառներ, որոնք կոչ էին անում սպանել Դոնալդ Թրամփին և Բենիամին Նեթանյահուին։
Այաթոլլահ Ալի Խամենեին թաղվել է շիա մուսուլմանների գլխավոր դամբարաններից մեկում՝ Իմամ Ռեզայի դամբարանում։