
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան և Իսրայելը դատապարտված չեն հակամարտության՝ կոչ անելով կանխել երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրումը։
The National-ին տված հարցազրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ ընտրությունների մոտենալուն զուգընթաց որոշ իսրայելցի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ իշխող կոալիցիայի և ընդդիմության ներկայացուցիչները, փորձում են շահագործել արտաքին թշնամու կերպարը քարոզարշավի նպատակներով։
«Նրանք արդեն հակամարտության մեջ են եղել Համասի, Հեզբոլլահի և Իրանի հետ, և այժմ որոշ իսրայելցի քաղաքական գործիչներ Թուրքիան են ուզում դարձել այդ թշնամին», – ասել է նախարարը։
Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների ակունքները սկիզբ են առնում դեռևս Թուրքիայի Հանրապետության և Իսրայելի գոյությունից առաջ եղած ժամանակներից։ Սակայն, Իսրայելի ստեղծումից հետո, երկրի հարաբերությունները Թուրքիայի հետ չափազանց եղբայրական էին. Թուրքիան բավականին հանդուրժող է եղել Իսրայելի՝ որպես տարածաշրջանի «գլխավոր» ուժի կարգավիճակի նկատմամբ։
Սակայն, Համասին, Հեզբոլլահին և Իրանին «հաղթլու» Իսրայելի անհաջողությունը Իսրայելի ներուժը կասկածի տակ դրվեց ԱՄՆ-ի համար, և Թուրքիան փորձեց մտնել բաց պատուհան։
«Ճեղքումը» պետք է տեղի ունենար Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որտեղ Թրամփը պետք է հայտարարեր Թուրքիային F-35 կործանիչների փոխանցման մասին։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարեց, որ դա անընդունելի է, քանի որ դա կփոխի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Նրա խոսքով՝ հավասարակշռությունը տասնամյակներ շարունակ հիմնված է եղել Իսրայելի օդային գերազանցության և ԱՄՆ աջակցության վրա։ Եթե Իսրայելը զրկվի այս գերազանցությունից, նրա պետականությունը կհայտնվեր վտանգի տակ։
Դա կանխելու համար Նեթանյահուի կառավարությունը բանաձև ընդունեց՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և ուղարկելով այն Քնեսեթ՝ հաստատման։ Եթե Թրամփը հայտարարեր Թուրքիային F-35-ների փոխանցման մասին, Քնեսեթը հաստատ կճանաչեր Հայոց ցեղասպանությունը։
Սակայն Անկարայում Թրամփը ոչինչ չտվեց Թուրքիային. ավելին, նա հայտարարեց Իրանի հետ հրադադարի դադարեցման մասին՝ սկսելով հարվածների նոր ալիք Իրանի դեմ։ Թրամփը նաև հայտարարել է, որ եթե Իրանը փորձի սպանել իրեն (իսկ այս տեղեկատվությունը փոխանցել է Թրամփին իսրայելական հետախուզությունը), Իրանը կստանա ջախջախիչ հարված։
Որոշ վերլուծաբաններ սա գնահատել են որպես Իսրայելին տրցած վերջին հնարավորություն։ Ֆիդանի հաշտեցնող հայտարարությունները ևս ցույց են տալիս, որ Իսրայելին հնարավորություն է տրվել «ապացուցել» իր գերազանցությունը գործում։ Ժամանակը ցույց կտա՝ Թրամփի դեմ ևս մեկ մահափորձ կկազմակերպվի՞, թե՞ կընտրվի այլ մեթոդ։