
ԱՄՆ զինված ուժերը կիրակի երեկոյան հաղորդեցին անցնող շաբաթվա ընթացքում Իրանում գտնվող թիրախների վրա երրորդ հարվածների մասին՝ այն անվանելով Հորմուզի նեղուցով անցնող նավի վրա Իրանի հարձակման պատասխան։ Միևնույն ժամանակ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց, որ փակում է Հորմուզի նեղուցը, իսկ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին ելույթում, խոստացավ վրեժ լուծել հոր սպանության համար։
ԻՀՊԿ-ն պնդում է, որ հարվածել է Կատարում, Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաներին։ Իրանի զինված ուժերը նաև պնդում են, որ հարվածել են Օմանի նավահանգստում գտնվող հարթակներին, որոնք, նրանց կարծիքով, օգտագործվում էին ԱՄՆ ուժերի կողմից։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իսրայելը, իբր, ԱՄՆ-ին տեղեկատվություն է փոխանցել Դոնալդ Թրամփի դեմ Իրանի կողմից պատրաստվող մահափորձի մասին։ Թրամփն ինքը հայտարարել էր, որ մահափորձի դեպքում արդեն հրամայել է Իրանին ավերիչ հարված հասցնել։ Իրանի նոր այաթոլլա Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իրանը վրեժ կլուծի հոր սպանության համար պատասխանատուների հանդեպ, «նույնիսկ եթե մենք չլինենք»։ Այսպիսով, երիտասարդ այաթոլլան ակնարկում է, որ իրեն հետապնդում են և նա “կարող է չլինել”։
Իրանի կողմից հնարավոր անձնական վրեժխնդրությունը և Մոջթաբա Խամենեիի, ապա նաև Թրամփի դեմ մահափորձի հնարավորությունը, կարծես թե, Իրան-ԱՄՆ պատերազմի հիմնական գործոններն են դառում։ «Երկիր ընդդեմ երկրի» ռազմավարությունը ձախողվել է, և պատերազմը դարձել է անձնական։ Այժմ նրանք, ովքեր չեն վանկանում, որխաղաղություն հաստատվի տարածաշրջանում, պարզապես կվերացնեն առաջնորդներից մեկին՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ստորագրումը կանխելու համար։