
Ռուս-ադրբեջանական հարաբերություններում ավելի քան մեկ տարի շարունակված ճգնաժամն այլևս անցյալում է։ Երեկ Մոսկվայում կայացած բանակցությունների ավարտին դա էին արձանագրում երկու երկրների ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը։ Ըստ տրամաբանության, հաջորդիվ կկայանա Լավրովի հանդիպումը Հայաստանի նոր արտգործնախարարի հետ, որպեսզի վերականգնվի “եռակողմ” ձևաչափը Ռուսատանի, ԱՄՆ և Թուրքիայի հովանո ներքո։
Երեկ Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակին։
«Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի՝ հարաբերությունների համակողմանի և լիարժեք կարգավորմանն ուղղված ջանքերին՝ 2020-ից 2022 թվականներին բարձր մակարդակում եռակողմ ձևաչափով ձեռք բերված համալիր պայմանավորվածությունների հիման վրա։ Ինչպես և նախկինում, հիմա էլ Ռուսաստանը պատրաստ է աջակցել թե՛ Բաքվին և թե՛ Երևանին՝ հաղորդակցության և տնտեսական ուղիների ապաշրջափակման, հումանիտար խնդիրների լուծման հարցերում։ Ընդգծել ենք, որ տնտեսական ուղղությամբ ժամանակին բավական լուրջ աշխատանք է կատարել երեք երկրների փոխվարչապետերի հանձնաժողովը։ Կարծում ենք, որ նրանց աշխատանքի արդյունքները այսօր էլ ակտուալ են», – հայտարարում էր Լավրովը։
Բայրամովը դեռ պնդել է “երկկողմ” ձևաչափը․ «Մենք այսօր վստահորեն կարող ենք ասել, որ դե ֆակտո խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունի»։
Ի՞նչ է փոխվել այս 2 տարվա մեջ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը որոշեցին “երկկողմ” բանակցել։
2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը Պուտինի հետ ստորագրելուց և ռուսաան զորք Արցախում տեղադրելուց հետո՝ Փաշինյանն ու Ալիևը մի պահ “երկկողմ” բանակցությունների իմիտացիա սկսեցին, արդյունքում՝ Մակրոնի և Շարլ Միշելի հովանո ներքո 2022-ի հոկտեմբերին գալով այն մտքին, որ երկու երկրների խնդիրները պետք է լուծվեն Ստալինի գծած սովետական սահմանների հիման վրա։ Մոսկվան դեմ չէր, բայց քանի որ ինքն է 2022-ի փետրվարից Ուկրաինայում խիստ կասկածի տակ դնում սովետական սահմանները՝ խլելով Ուկրաինայի հարավ-արևելքը, Պուտինն ուղղակի հետևում էր, որ Բաքուն ու Երևանը հանկարծ շատ չմոտենան եվրոպական և միջազգային իրավունքին։
Այդ ընթաքում տեղի ունեցավ Ռուսաստանի համար միանգամայն շահավետ հանդիպում Վաշինգտոնում և 2025-ի օգոստոսի 8-ի Թրամփ-Ալիև-Փաշինյան համաձայնագիր, նաև 2 իրանա-ամերիկյան դեռ շարունակվող պատերազմ, որտեղ ԱՄՆ-ը չի հասել Իրանի մասնատմանը (որին պետք է մասնակցեր հավանաբար Ադրբեջանը)։ Շրջապտույտն ավարտվել է և հասել նախկին կետին։
Պատահական չէ, որ Հայաստանում վերջին ընտրություններից հետո հայտարարվեց, որ ԹՐԻՓՓ-ի բոլոր սահմանային և մաքսային կարգավորումները կկատարվել ԵԱՏՄ-ի կանոններով։ Իսկ ԹՐԻՓՓ-1-ի կառավարիչ է նշանակվել Պետերբուրգում ծնված, ԱՄՆ-ում բնակվող և, ինչպես պարզվել է, Հայաստանում նախկին ռուսական խոշոր ակտիվների տեր դարձած Կոնստանտին Սոկոլովը։
Արդեն ոչինչ չի խանգարում Ադրբեջանին և Հայաստանին վերադառնալ Ռուսաստանի գիրկը և Թրամփ-Սոկոլովի հետ համատեղ շարունակեն “եռակողմ” գործընթացները։