
Եմենի հուսիթները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին: Այս մասին X-ում հայտարարել է շարժման խոսնակ Յահյա Սարին։
«Եմենի զինված ուժերը հայտարարում են ծովային շրջափակման մասին հանցագործ սաուդյան թշնամու դեմ՝ հիմնվելով «աչք ընդ ական» սկզբունքի վրա: Որոշումն ուժի մեջ է մտնում այս հայտարարության հրապարակումից անմիջապես հետո», – ասվում է հայտարարության մեջ։
Հուսիթները շրջափակումը բնութագրել են որպես Սաուդյան Արաբիայի կողմից մեր սիրելի ժողովրդի նկատմամբ շարունակվող «անարդար և ճնշող պաշարման» պատասխան, որը տևել է գրեթե 12 տարի, որի ընթացքում երկրի ռեսուրսները թալանվում են, իսկ նավահանգիստներն ու օդանավակայանները՝ շրջափակվում ցամաքային, ծովային և օդային ճանապարհներով։