
Ժողովուրդ-ի տվյալներով, 2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության հիմնական փուլն ավարտվել է մտահոգիչ ցուցանիշներով։ Կառավարության կողմից հատկացված 12 720 տեղերից համալրվել է 9 620-ը։ Հատկացված տեղերից 2133 անվճար են, իսկ 10587 վճարովի, սակայն անվճար ընդունվել է 1875, իսկ վճարովի 7799 դիմորդ։ Արդյունքում համակարգում մնացել է շուրջ 3 100 թափուր տեղ, որոնցից 250-ը պետության կողմից ֆինանսավորվող անվճար տեղերն են։
Որպես առաջատար ուղղություններ՝ շարունակում են գերիշխել իրավագիտությունը, բժշկական գիտությունները, տեղեկատվական տեխնոլոգիաները և միջազգային հարաբերությունները։
Ավելի քան 150 մասնագիտությունների գծով գրանցվել է ծայրահեղ ցածր կամ զրոյական հետաքրքրություն։ Ավելի քան 100 մասնագիտությունների համար որևէ հայտ չի ներկայացվել, իսկ մոտ 50-ի դեպքում եղել է ընդամենը 1 կամ 2 դիմորդ։ Եվ ընդհանուր 31 բուհի 119 մասնագիտություններ ընդհանրապես չեն ունեցել դիմորդներ։ Ամենաշատ թափուր տեղերն արձանագրվել են գյուղատնտեսական ուղղություններում, Պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետաշինարարական բաժնում և բնագիտական մանկավարժությունում՝ մասնավորապես ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության ուսուցիչների պատրաստման ծրագրերում։