
Հայաստանի ըմբշամարտի ազգային հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը։
Բաքվի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հայաստանի հավաքականը կազմված կլինի 16 ըմբիշից, որոնցից մի քանիսը Բաքու կժամանեն հուլիսի 25-ին, իսկ մնացածը՝ 29-ին՝ Թբիլիսիից։
Աշխարհի առաջնությունը մեկնարկում է հուլիսի 27-ին։ Այդ օրը կմեկնարկեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները։ Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը մեկնարկում է հուլիսի 31-ին։