
BBC
ChatGPT չաթբոտի ստեղծող OpenAI-ը խոստովանել է, որ իր արհեստական բանականության (ԱԲ) վերջին մոդելներով աշխատող ծրագիրը անվտանգության թեստի ժամանակ դուրս է եկել վերահսկողությունից և կոտրել է մեկ այլ ստարտափի համակարգը։
Ըստ OpenAI-ի կողմից անցյալ շաբաթ երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության՝ վերահսկվող միջավայրում թեստի ժամանակ իր գործակալին՝ մարդկային հրահանգներով ինքնուրույն գործելու ունակ ծրագրին, այս դեպքում՝ առաջադեմ ԱԲ մոդելներով աշխատող ծրագրին, հաջողվել է խուսափել թեստից։
Այնուհետև այն կոտրել է Hugging Face-ը՝ ԱԲ մոդելների փոխանակման աշխարհի ամենամեծ կենտրոններից մեկը, և մուտք է գործել ընկերության ներքին համակարգեր։