
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ ուրբաթ օրը Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ։
Անձրևոտ եղանակը սպասվում է մինչև հուլիսի 25-ը։
Ըստ կանխատեսման՝ հուլիսի 24-ին Շիրակում ջերմաստիճանը կլինի +28°C, Կոտայքում՝ +33°C, Գեղարքունիքում՝ +25°C, Լոռիում՝ +26°C, Տավուշում՝ +31°C, Արագածոտնում՝ +35°C, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում՝ +37°C, իսկ Սյունիքում՝ +36°C։
Հուլիսի 24-ին Երևանում հնարավոր է կարճատև անձրև, իսկ ջերմաստիճանը Հայաստանի մայրաքաղաքում կհասնի +36°C-ի։